Հարցազրույց Նելլի Ռումելի հետ


***
Տե՜ ս,
Պոկված մի շող՝ հույսի ափերից,
Խենթ ալիքների ցնորքն է մեղմում,
Լուսաթափանց իր նուրբ փեշերին
Գլուխը կորցրած ծաղկին փայփայում,

Լճի արցունքն է համբույրով մաքրում,
Ձյունաթույր ծաղկանց թերթերին հանգչում:


                                                              Նելլի Ռումել

 
-Ո ՞րն է բարևի Թռիչքը, Բարև...

-Բոլոր գույներից շողակաթ ու անուշ բարև...

-Խտացված ապրումներ, որոնք օգնեցին ստեղծագործել…

-Հայրենադարձի արյան կանչ, արվեստասեր ու արվեստանվեր ընտանիք...

-...ժամանակիս մեջ աշո՜ ւն եմ ապրում: Ն. Ռ.

-Ընդհանրապես ապրում եմ ամեն եղանակ, ամեն զարթոնք կամ հեռացում ու ամեն անգամ տարբեր..
Ինքս ասես «եղանակ» լինեմ... Ու հետաքրքիրն այն է, որ ավելի շատ գույներ, սեր, կյանք տեսնում ու գտնում եմ գարնան, աշնան, ձմռան մեջ... իմն են երեքն էլ...

-Առավել ո ՞ր եղանակն եք կամ ո ՞րերորդը:

-Երևի ավելի շատ ինձ տեսնում եմ ձմռան մեջ: Այն վեհ է ինձ համար իր ձյունաթույր խաղաղությամբ: Չեմ կարող նաև ինձ պատկերացնել առանց գարուն, աշուն.... անմեկին են անասելի...

-Իսկ ես միամիտ ցավով էի ժպտում...Ն. Ռ…. Մեկնաբանեք խնդրեմ

-Կրկին փշաքաղվեցի, դա մի այլ ու միայն իմ ցավն է, որ չնայած ամեն բանի հանկարծակիի բերեց ինձ ու սրտումս է ցայսօր, ամեն ժամ, ակնթարթ...

-Ի ՞նչ է Ձեզ համար հույսը:

-Իմ հույսը բազմաթել կամ բազմահանգույց կծիկ է, ինչը ես եմ կծկել, կծկում իմ իսկ երազանքներից, սպասումներից, կարոտներից, սիրուց... դեռ կծկում եմ, Լիլիթ ջան, ու երևի կգա մի օր ու կսկսեմ հյուսել իմ իրականությունը...

-Ո ՞րն է այդ իրականությունը, մի ՞թե սա` <<...ամառն է հանգչում, աշնանամուտի սկիզբն ենթագրում…>> Ն. Ռ:

-Չէ, քիչ այլ է... այնտեղ մեկ ու գերեղանակ կա, որը չի ունենա սկիզբ ու վերջ, կլինի ձմռան ճերմակի նման խաղաղ, կանչող, գարնան զմրուխտը ուսերին մեկնած կունենա ու միշտ խաղ կանի իմ աշնան գույներով..
-Կրկին թակում ենք
Դռները փակած`
Գիշերատոթի տարածության մեջ… Ն. Ռ… ի ՞նչ եք որոնում:

-Շատ ու ամեն բան ասես կրկնվող լինի, կրկնում ենք գիտակցելով, թե ոչ, չգիտեմ, բայց... կրկնում ենք հին ու նոր, ցանկալի կամ ոչ... ասես ծես կատարելիս լինենք, ինչից չի կարելի խուսափել..

-Ո ՞րն է մահվան ճիգը Ձեր ապրումներում:

-Մահվան ճի՞ գ, քիչ այլ եմ հասկանում սա: Ես կասեմ մահ ընդունել, չխուսափել և նույնիսկ այն սկիզբ համարել...

-Ձեր տողերում շատ ընդգծված են մահվան հետ համեմատությունները, ինչո ՞ւ:

-Կողքովս է անցել այն, երևի թե դա է պատճառը...

-Հոգու հայելի… երբ նայում եմ հայելուն… շարունակեք:

-... երբ նայում եմ այդ հայելուն կտրվում եմ իրականությունից: Անպատասխան հարցեր եմ տեսնում, սպասվող սպասումներ և քանդելու կարիք ունեցող հիմք, պատեր... վերդառնալով իրականություն ջանում եմ շտկել ամեն ծռություն, գտնել ու տալ անդորր...

-Քո արև սրտի
Արև ծաղիկի
Արև թերթերին
Իմ գույնն է խաղում: Ն. Ռ. Ո ՞րն է Ձեր գույնը:

-Իմ գույնը, Լիլիթ ջան, ամենագույն է, և' իմն է, և' ամենքինը, սիրառատ է, զվարթուն, նվիրակ ու դարմանող, իսկ անունը դժվար է արտաբերել, գրել, այն ԱՄԵՆԱԳՈՒՅՆ է...

-Մի ՞թե կա որբացած սեր:

-Կա, չեմ ուզի որևէ մեկն այն զգա, ունենա, բայց կա... ու շատերը կլինեն, որ ունեն այն...

-Ո՞րն է Ձեր հոգու խռովքը:

-Կարոտները, երկու կարոտ... շատ տարբեր, անանց ու անարձագանք.

-Երանի... շարունակեք:

-Երանի կծկեի վերջացնեի հույսիս կծիկը, հանգիստ եմ տենչում. հոգու, մտքի հանգիստ:

-Սպառի՞չ են Մենախոսության պատասխանները:

-Ավելի շատ սպառիչ չեն, նոր ու լինում է նաև ցավեցնող հարցեր են ծնում, որոնց սահմաներն այդ դեպքում վերջ չեն ունենում:

-...լույսի ոգեկոչում... Ն. Ռ. ո՞րն է այն:

-Խաղաղության, նիրվանայի որոնումներ...

-Որպես վերջաբան…

-Ժպտում եմ... շնորհակալ եմ անսպասելի և խորին զրույցի համար, սիրելի Լիլիթ, և իմ աշնանախաղից մի պատառ թողնում, չգիտեմ, որքանո՞ վ է տեղին.
 
...աշնան հեռացում

Ծնկիդ ես վերցրել ճամփրուկդ մաշված,
Դեռ խոսուն գույներ դանդա՜ ղ հավաքում,
Սմքած խաշամի ծիածաններից
Ամռան հետքեր ես հնարել փորձում:
Ինքդ էլ բեզար՝ քո իսկ խաղերից,
Ձմռան թևի տակ խոր քուն ես փնտրում,
Հրեշտակների տա՜ ք փետուրներից
Թաց մահճիդ վրա չոր բարձ պատրաստում:
Հոգնե՜ լ... փախչում ես ինքդ քեզանից,
Սե՜ ր, հույզեր հյուսած ճամպրուկդ կապում,
Գլուխ պտտող մեծարումներից
Գույներդ թողած փախչո՜ ւմ ես, շաղում:
                                                          Նելլի Ռումել

-Ես էլ եմ շնորհակալ Ձեր աշնանաշաղախին ներկա լինելու պատվին... շնորհակալ եմ հարցազրույցի համար....

Հ. Գ. <<Հարցազրույց>>-ի հյուրն էր, աշնանամուտի և ձմեռնանցի կարոտների մեջ թևածող-գրող-բանաստեղծ, Նելլի Ռումելյանը, որի հետ զրուցելիս միայն կարելի է ճախրել ու զգալ, որ իրականում կա սեր, կարոտ ու հոգի, որը հնարավորություն ունի այդ մասին գրելու:

Հարցազրույցը վարեց Լիլիթ Պետրոսը /Լիլիթ Մնացականյանը/

Комментариев нет:

Отправить комментарий