пятница, 12 июля 2013 г.

...սպասում




...սպասում

Սպասում անվերջ,
Եկա՜ ր ու ձիգ՝
Ամպե ծաղկանց թովչանքով...
Սպասում անծայր եզրի վերջին՝
Ժամանակի խորագրով.
Սպասում գրչաց ցնորքներին՝
Սկուտեղին մատուցվող,
Սպասում վերջին՝
Նույն սպասման
Խաբկանքներն անսպաս այրող:

                           Նելլի Ռումել

четверг, 4 июля 2013 г.

...թևեր հույսի


...թևեր հույսի
Ճախրող թևե՜ ր դրախտի,
Նոճիների շուքի տակ
Վաղը հուսող աչքերիս
Օրն եք թերթում դյուրաշարժ,
Որ չլինի մոլորվեմ հևքում խաչված ժամերիս,
Որոնց մեջ են ճերմակել աշունները գրիչիս:
Թե չլինի զուր թարթեմ փոշին` նստած հանդերձիս,
Որ վաղուց էր խունացել դարսերին մաշված կյանքիս:

Ճախրող թևե՜ ր դրախտի,
Գետի անվերջ խոխոջին
Թախիծ խառնած իմ սրտի
Հույսը թևեք լո՜ ւռ - կողքիս,
Որ չլինի՛ մոռանամ տարիները խոնարհած,
Որոնց մեջ եմ խանձարրել հավատամքն իմ ունեցած,
Նրանց հետ եմ ննջեցրել սե՜ ր, նվիրում ուշացած,
Ու ժամերից մո՜ ւնջ քաղել ծաղիկներ կարոտ հագած:

Ճախրող թևե՜ ր,
Դրախտի հարատևի գոյի մեջ
Իմ խեղճ հոգին մկրտեք,
Ի' նձ էլ տվեք զույգ թևեր,
Որ չլինի' կրկնվեն
Մահ,
Բաժանո'ւմ չսպասված
Ու վաղաժամ չթափվեն
Հո՜ ւյս,
Անուրջնե՜ ր աշունված:

Ճախրող թևեր ի՜ մ հույսի...

Նելլի Ռումել  2013

...հեռո՜ ւ, իրական


...հեռո՜ ւ, իրական

...գիտե՞ս,
Հեռուն ընդգծող շավիղնե' րն են բիլ ,
(Անոսր են, անհա՜ ս...)
Այնտեղ  են կյանքի կանթեղներ վառում,
Ակամա հեգնող
Բախտի քթի տակ անվանակոչում
Ու հատ-հատ կախում...

Այնտեղ հոգեհան
Հեռուն է մոտիկ, մոտիկը` անհաս,
Եվ անուրջներն են վրձնում իրական...

Նելլի Ռումել  2010

...ես վախենում եմ


...ես վախենում եմ

Ես շնորհակալ եմ
Այս անջրպետի գոյության համար,
Որ կարողանում է անծայրությունից
Խավարն իմ ցրել, հուշով ապրեցնել....

Ես անհամբեր եմ ակնթարթներին,
Որ հանկարծակի
Թաց վերջալույսի ժամերից պոկվում,
Կարոտի դողով շեմքիս են իջնում...

Ինքս կարոտ եմ բանտարկված բառին,
Ինչն ակամայից կյանքով լիացնում,
Խենթության եզրին թևեր է թողնում
Ու այնպե՜ ս թեթև հեռուներ տանում…

Ու վախենում եմ իմ իսկ անուրջից,
Ուր կապույտի մեջ բոսորն է խաղում,
Ուր ժամանակի րոպեն կանգ առնում,
Արթնության պահին խամրում է հանկարծ...
Մո՜ ւնջ, անտես չքվում…

© Նելլի Ռումել