вторник, 27 августа 2013 г.

...վերջին գիշեր ( ամառնավերջ )

...վերջին գիշեր ( ամառնավերջ )
      ( Տե՜ ս,Ամռան հոգևարքին ոգիները խենթ ցայգի խոնարհվում են անտրտունջ մրրկվող Աշնան հառնումին...)

 Մութն է երկնքից թեթև իջնում ցած,  
Հուռթի եզրերի տապը պաղեցնում,  
Լուսինն է քնքո՜ ւշ,  
Սաղարթներ գրկած
Ցայգի ակորդով ոգիներ կանչում

Նոր կյանք է եռում` սաթով շղարշված, 
Քնատ գետերին վերջերգի հանում,
Դեղնած լեռների լերկը՝ շաղ հագած,
Սուրբ աստղափոշով անտես պսակում

Աշունը հանկարծ վերստին ծնվում,  
Բեզարած ամռան թասն է դատարկում,  
Թախծո՜ տ, քիչ ուրախ,
Ինքն իրեն երգում,  
Ամեն մի հանգում մի հուշ է գողում:

Գիշերերգության փախչող ժամի մեջ
Քամին է լալկվում, կախվում ճյուղերից, 
Խորթ նոտաների սոսափյունի հետ
Իր մուտքի պահը գուշակում վերից

Ու տերևներն են՝ խնջույքի վերջին,
Թաց շավիղների գրկում խունանում,  
Կքված այգին է՝ աշնան մեներգին,  
Այրող ափսոսանք խճճո՜ ւմ, նիրհում

...ամառն է հանգչում, աշնանամուտի սկիզբն ենթագրում:

Նելլի Ռումել

...վերջին ճիչ



...վերջին ճիչ



Իր մայրամուտին

Իր վերջին կանչով

Հանկարծ բոց դարձավ

Կարապն իմ ճերմակ...

Որպես բոց-խաշամ՝

Քամուն տրվելով,

Գունատ կարմիրով,

Աշնան հետ անցավ:



                                Նելլի Ռումել