среда, 8 октября 2014 г.

...հայի աչքերում



...հայի աչքերում

Քո գարունները դու կճանաչես
Ամեն թարթի մեջ կարոտ աչքերիս:
Կքաղե՜ ս,
Սրտիդ այնպե՜ ս կսեղմես
Ճաք-հատ խնդուքը փրկված տատերիս:

Ծով-հորովելներ տաք ծոցդ կառնես,
Հին չիբուխների ծխով կարբենաս,
Լեռնադաշտերի ոսկին կքաղես.
Լեռնահայաստան նորի' ց կունենաս:

Ու իմ աչքերում,
Ու ձեր աչքերում
Նորից ծովից ծով հայ-պար կծփա,
Նանիս օրորը օտար եզերքում,
Օտարի ունկին վայելք չի' մնա:

Ու տաճարները մեր կճանաչես
Ամեն թարթի մեջ խնդուն աչքերիս,
Հայնակ կխնկես,
Ներբող կմանես
Հայերեն ծնված քարախաչերիս:

Նելլի Ռումել 2014

Комментариев нет:

Отправить комментарий