среда, 8 октября 2014 г.

...խոկմունք արևմուտքի





...խոկմունք արևմուտքի

( ...իմ պաղ մեղեդին գիշերներ հագնում,
արձագանքվում է մեր արևմուտքում: )

Ունայնություն է...
Հուշիկ մաղվելով
Հետքեր են հուշի քնհար թրթռում,
Ու ես՝ կարոտով, աշունը՝ թույրով,
Պաղ մեղեդի ենք նորից կարկատում:

Աստղաբույլերի ոսկեթելն առած՝
Մրմունջ եմ հինում իմ արևմուտքին,
Դալուկ շուրթերիս դողով հա երգված՝
Հողն եմ երազում անոք, արյունիս:

Աննինջ աղոթքիս փոշին թոթափում,
Մենում եմ վաղվան, նոր ապրիլներին,
Փշրված հույսի խաշամը այրում,
Կռունկի թևով թևում եմ նորին:

Ու իմ կարոտով, աշունքիս թույրով
Մենուկ վանքերիս դռներն եմ թակում,
Խուլ անապատի չոր արցունքներով
Ամեն մի խաչի փեշն եմ համբուրում:

Հույս եմ մատաղում...
Պատուհանիս տակ
Անմոռուկները հինգը թև առած՝
Չորս եղանակներ երկնագույն մանում,
Մեր արևմուտքն են մեզ հետ պանաջում:

Նելլի Ռումել 2014

Комментариев нет:

Отправить комментарий