суббота, 1 июня 2013 г.

...պատմությունդ

   
...պատմությունդ

Ձայնդ մթում դողացող
Խելաթափ մտքեր հինում,
Բարձունքներից կախ ընկնող
Աղջամուղջն է խռովում:

Պատմությունդ մոմի հետ
Անհանգիստ է բոցկլտում,
Մուգ կարոտներ հուշիս հետ
Լուսնի շողով շղթայում:

Լույս վանկերդ՝ հույս պոկած,
Մթի գրկում ձև առնում,
Հույլ մոմի հետ խաչ ելած՝
Թախծական են կաթկթում:

Մի հորինվածք անձրևով
Խավարի մեջ սեր ցողում,
Անհույլք երկնի թախիծով
Ափիս մեջ է ծովանում:

Ու մաղվո՜ ւմ է...
Դե՜ ռ մաղվում
Պատմությունդ լույսի հետ,
Խարիսխ գցում,
Թրթռո՜ ւմ
Աննահանջ գիշերվա մեջ:
Պատմությունդ սպասում........

Նելլի Ռումել