четверг, 4 июля 2013 г.

...թևեր հույսի


...թևեր հույսի
Ճախրող թևե՜ ր դրախտի,
Նոճիների շուքի տակ
Վաղը հուսող աչքերիս
Օրն եք թերթում դյուրաշարժ,
Որ չլինի մոլորվեմ հևքում խաչված ժամերիս,
Որոնց մեջ են ճերմակել աշունները գրիչիս:
Թե չլինի զուր թարթեմ փոշին` նստած հանդերձիս,
Որ վաղուց էր խունացել դարսերին մաշված կյանքիս:

Ճախրող թևե՜ ր դրախտի,
Գետի անվերջ խոխոջին
Թախիծ խառնած իմ սրտի
Հույսը թևեք լո՜ ւռ - կողքիս,
Որ չլինի՛ մոռանամ տարիները խոնարհած,
Որոնց մեջ եմ խանձարրել հավատամքն իմ ունեցած,
Նրանց հետ եմ ննջեցրել սե՜ ր, նվիրում ուշացած,
Ու ժամերից մո՜ ւնջ քաղել ծաղիկներ կարոտ հագած:

Ճախրող թևե՜ ր,
Դրախտի հարատևի գոյի մեջ
Իմ խեղճ հոգին մկրտեք,
Ի' նձ էլ տվեք զույգ թևեր,
Որ չլինի' կրկնվեն
Մահ,
Բաժանո'ւմ չսպասված
Ու վաղաժամ չթափվեն
Հո՜ ւյս,
Անուրջնե՜ ր աշունված:

Ճախրող թևեր ի՜ մ հույսի...

Նելլի Ռումել  2013

Комментариев нет:

Отправить комментарий