Показаны сообщения с ярлыком խավար. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком խավար. Показать все сообщения

четверг, 4 июля 2013 г.

...ես վախենում եմ


...ես վախենում եմ

Ես շնորհակալ եմ
Այս անջրպետի գոյության համար,
Որ կարողանում է անծայրությունից
Խավարն իմ ցրել, հուշով ապրեցնել....

Ես անհամբեր եմ ակնթարթներին,
Որ հանկարծակի
Թաց վերջալույսի ժամերից պոկվում,
Կարոտի դողով շեմքիս են իջնում...

Ինքս կարոտ եմ բանտարկված բառին,
Ինչն ակամայից կյանքով լիացնում,
Խենթության եզրին թևեր է թողնում
Ու այնպե՜ ս թեթև հեռուներ տանում…

Ու վախենում եմ իմ իսկ անուրջից,
Ուր կապույտի մեջ բոսորն է խաղում,
Ուր ժամանակի րոպեն կանգ առնում,
Արթնության պահին խամրում է հանկարծ...
Մո՜ ւնջ, անտես չքվում…

© Նելլի Ռումել

суббота, 1 июня 2013 г.

...պատմությունդ

   
...պատմությունդ

Ձայնդ մթում դողացող
Խելաթափ մտքեր հինում,
Բարձունքներից կախ ընկնող
Աղջամուղջն է խռովում:

Պատմությունդ մոմի հետ
Անհանգիստ է բոցկլտում,
Մուգ կարոտներ հուշիս հետ
Լուսնի շողով շղթայում:

Լույս վանկերդ՝ հույս պոկած,
Մթի գրկում ձև առնում,
Հույլ մոմի հետ խաչ ելած՝
Թախծական են կաթկթում:

Մի հորինվածք անձրևով
Խավարի մեջ սեր ցողում,
Անհույլք երկնի թախիծով
Ափիս մեջ է ծովանում:

Ու մաղվո՜ ւմ է...
Դե՜ ռ մաղվում
Պատմությունդ լույսի հետ,
Խարիսխ գցում,
Թրթռո՜ ւմ
Աննահանջ գիշերվա մեջ:
Պատմությունդ սպասում........

Նելլի Ռումել