http://www.playcast.ru/view/3806105/cbeecdee04def7636e42915bf9bb17ce3344266bpl
...կարոտ շփոթմունքի
Լուսաթռիչ իմ էակներ,
Դեռ օրոցքից գիշերապահ,
Դուք ցույց արեք հողեղենիս իսկությունը աներևակ:
Արժա' ն արեք միամիտիս հացը՝ անուշ գինով արբած,
Բարեխոսե' ք բարձունքներից մի բուռ չոր ամպ՝ սիրուց փքված:
Շփոթմունքն եմ միշտ կարոտում՝ բախտից բաժին ինձ ընծայված,
Այն ասեղվել մետաքս-գոյիս, բույն է դրել հոգուս խոնջած,
Արմատ ձգել սրտիս, խղճիս, հար ծվարել շրթունքներիս,
Վա՜ խ, անրջվել ակամայից,
Խաչվե՜ լ, դարձել գերին գրչիս:
Հա հուշո' ւմ է, որ անտեղի չեն մաղմղում ձյո՜ ւն, անձրևներ,
Կամ խոնարհված մթի միջից թակում դռներ, պատուհաններ,
Չէ՜ , անտեղի չե' ն փոթորկվում սեր, տեսիլներ, հար լուռ բառեր,
Չե' ն ավարտվում ցուրտ ձմեռներ,
Կամ սկսվում գարուն ու վերջ…
Քնքշաթև ի' մ հրեշտակներ,
Գիտե' ք գինը խաղաղ հունձքիս,
Յոթ գույները ծով կարոտիս, որ նուրբ խաղն են կտավներիս:
Գիտեք բույրը աղոթքներիս, թախանձանքը մո՜ վ աչերիս.
Նրանց կանչող արցունքներից ձեր թևերն են միշտ թաց կողքիս:
Իսկ ես մոլոր՝ ոչ երկրային,
Կյանքն է անցնում կողքով շուքիս,
Բայց չէ՜ , վաղ է, չե' մ երկնային. դեռ վկա' է հողը հետքիս,
Մինչ թերաթափ տարիներիս զեն ճյուղերին՝ օրեր ճոճող,
Բույլքով հույսիս ու աղոթքիս կախոտում եմ հեքիաթ հուսող:
Ու դողում եմ տերևի պես իմ իսկ հուշից, իմ իսկ խոհից,
Ապրում րոպեն շփոթմունքի, լույս աղերսում բարձունքներից,
Ամպից պոկված կայլակի պես նորից հողն եմ զգո՜ ւմ, գրկո՜ ւմ,
Մենուկ ծաղկի դողդոջի մեջ
Կարոտիս հետ մենաձայնում.
-Դրախտաբո՜ ւյր նվիրակներ…
Պոկե' ք, տարեք հոգիս, հուշեր.
Կամ ետ բերեք ժամանակներ՝ ուշաբերեմ ակնթարթներ,
Դուք ինձ թողեք լոկ զույգ թևեր, լուսե պսակ գլխիս վերև,
Շփոթմունքն այն խաչվա՜ ծ, ինձ թանկ, թեկուզ կորցնեմ գույնե՜ ր, ներկա:
Նելլի Ռումել
Комментариев нет:
Отправить комментарий