вторник, 27 августа 2013 г.

...վերջին գիշեր ( ամառնավերջ )

...վերջին գիշեր ( ամառնավերջ )
      ( Տե՜ ս,Ամռան հոգևարքին ոգիները խենթ ցայգի խոնարհվում են անտրտունջ մրրկվող Աշնան հառնումին...)

 Մութն է երկնքից թեթև իջնում ցած,  
Հուռթի եզրերի տապը պաղեցնում,  
Լուսինն է քնքո՜ ւշ,  
Սաղարթներ գրկած, 
Ցայգի ակորդով ոգիներ կանչում: 

Նոր կյանք է եռում` սաթով շղարշված, 
Քնատ գետերին վերջերգի հանում,
Դեղնած լեռների լերկը՝ շաղ հագած,
Սուրբ աստղափոշով անտես պսակում: 

Աշունը հանկարծ վերստին ծնվում,  
Բեզարած ամռան թասն է դատարկում,  
Թախծո՜ տ, քիչ ուրախ,
Ինքն իրեն երգում,  
Ամեն մի հանգում մի հուշ է գողում:

Գիշերերգության փախչող ժամի մեջ
Քամին է լալկվում, կախվում ճյուղերից, 
Խորթ նոտաների սոսափյունի հետ
Իր մուտքի պահը գուշակում վերից: 

Ու տերևներն են՝ խնջույքի վերջին,
Թաց շավիղների գրկում խունանում,  
Կքված այգին է՝ աշնան մեներգին,  
Այրող ափսոսանք խճճո՜ ւմ, նիրհում: 

...ամառն է հանգչում, աշնանամուտի սկիզբն ենթագրում:

Նելլի Ռումել

Комментариев нет:

Отправить комментарий